ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնանկությունը

Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնանկությունը
30.04.2025 | 17:36

Ես ժամանակին եղել եմ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և ավելորդ է ասել, որ մոտիկից ճանաչում եմ նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանին:

Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք հայտնել:

Նախ, Տիգրանն անհրաժեշտ քաղաքական և կրթական որակներ չուներ՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:

Հիմա, ըստ էության:

Տիգրանն իրեն պահել է սովորական խուժանի պես ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև նրա արարքին քրեա- իրավական հետևանք տալը:

Այսօրվա միջադեպի մասին ավելի մանրամասն կխոսեմ երեկոյան, ժամը 22-ին, իմ յութուբյան ալիքով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ